Արցունքներ, աղnթք, մեծ ցավ. վերջին հրաժեշտը Դադիվանքին. հուզիչ տեսանյութ


Դադիվանքը այս օրերի դժբախտ ճակատագրի արժանացած վանական համալիրներից է, որի ճակատագիրը դեռևս անորոշ է ու անհայտ: Հայերը օրեր շարունակ, թողնելով իրենց կարևոր կազմակերպչական գործերը, լինում էին Դադիվանքում:

Վանքն իր պատերի տակ հյուրընկալում էր շատերին: Ոմանք տեղում ստանում էին Աստծո օրհնությունը և կնքվում: Նման դեպքերում կնքվողների համար քավորներ են լինում մեր սահմանապահ հերոս տղաները:

Այս օրերին Դադիվանքի պատերը շատ ցավով ու արցունքով լի աչքեր տեսավ, լսեց սրտի խորքից դուրս եկած աղnթքներ, հոգևոր ու ժողովրդական երգեր, որոնք առանձնահատուկ իմաստավորում էին ստանում՝ պահի հրամայականով պայմանավորված:

Դադիվանքը տեսել է նաև հույսով ու հավատով լի աչքեր. շատերը հավատում են, որ հեռու չէ այն օրը, որ իրենք հետ են վերադառնալու:

Առանձնահատուկ ուշադրության և հիացմունքի է արժանի վանքի հոգևոր հովվի վարքն ու պահվածքը, հաստատակամությունն ու մարդկանց մխիթարելու մեծ պատրաստակամությունը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!