Սոլովյովը կոպտորեն հանդիմանել է Ադրբեջանին՝ Արցախում պատմամշակութային կոթողների ու մարդկանց նկատմամբ վերաբերմունքի համար


Սոլովյովը, շատ բանական մարդկանց նման, մտահոգության մեջ է՝ կապված ադրբեջանական զինվորների վարքի հետ: Համացանցում հայտնվել են նյութեր, որոնք անհերքելիորեն հաստատում են, որ ադրբեջանցի զինվորները գրավյալ տարածքներում իրենց վшյшգորեն են դրսևորում:

Ներկայացնելով բոլոր փաստական նյութերը հատ-հատ՝ Սոլովյովը հարց է ուղղում Ադրբեջանի ղեկավարին՝ «Սա՞ է ձեր հարգալից վերաբերմունքը մշակութային արժեքների նկատմամբ»: Հիշեցնենք, որ Ալիևը վաղօրոք խոստացել էր ուշադրությամբ վերաբերվել մշակութային արժեքներին, արցախցիներին:

Նա չի կարողանում ընկալել, թե ինչպես կարելի է Ավետարանոց գյուղում վшնդшլություն ցուցաբերել Հայրենական պшտերшզմի զոհերին նվիրված հուշակոթողի նկատմամբ, ինչպես կարելի է նույն կերպ վարվել Վ. Սարգսյանի արձանի հետ կամ տարեց ու հիվանդ մարդու հետ: Օրինակները շատ են ու հիմնավորված:

Վկայակոչելով հանրայնացված անմարդակային վարմունքի դրսևորումները՝ Սոլովյովը վստահություն է հայտնում, որ տեղի ունեցածն Ալիևը չի ողջունում: Բայց արդյոք այդ մարդիկ կկանգնե՞ն պատասխանատվության առաջ, կդատվե՞ն արդյոք:

Սոլովյովի խոսքն ամբողջությամբ՝ կից:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!