Անչափ ցավալի. անմահացել է տեսահոլովակում Ֆրունզիկ Մկրտչյանին նմանակող զինվորը


Ավելի քան քառասուն օր տևած այս պшտերազմը մեզնից տարավ մի ամբողջ երիտասարդ սերունդ, թանկագին կորուստներ, լուսավոր տղաներ, որոնցից յուրաքանչյուրը մի տաղանդ ու հմտություն ուներ:

Սահմանին հայրենիքը պաշտպանելիս անմահության ուղին բռնեցին այնպիսի լուսյ տղաներ, ովքեր առաջիկայում կարող էին տարբեր ոլորտների հիմնասյուները դառնալ, ունեին հրաշալի պոտենցիալ՝ Հայաստանն առավել զարգացած ու հզոր դարձնելու համար, բայց ավա՜ղ:

Այդպիսի թանկագին կորուստ է Էլվիս Իսրայելյանի կորուստը: Էլվիսն ընդգծված դերասանական տաղանդ ուներ: Նրա ընկերները նրան հասցրել էին նկարահանել դիրքերում: Նա տեսանկարահանված նյութի մեջ հանրահայտ դերասան Մհեր Մկրտչյանին է նմանակում:

Էլվիսը նմանակում է հայտնի ֆիլմի այն դրվագը, որտեղ Մ. Մկրտչյանը բղավելով գալիս ու հայտնում է պшտերшզմի ավարտի մասին: Դիրքերում կանգնած տղաների ցանկությունն էլ է դա: Պшտերшզմն ավարտվեց, սակայն այն մեզնից տարավ Էլվիսին ու նրա նման լուսավոր տղաների:

Ստորև՝ Էլվիսի տաղանդավոր նմանակումը, որն այնքան զվարթացնում է նրա հետ գտնվող ընկերներին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!