Ազգային ժողովում թեժ ու լարված մթնոլորտ է, տեղի է ունեցել քшշքշnւք. տեսանյութ


Այսօր խորհրդարանական նիստը բավականին թեժ ու լարված ընթացք է ունեցել: Կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծվել իմքայլականների և բհկականների միջև: Լարվածությունն իմքայլական պատգամավորի ելույթի ժամանակ վերածվել է քшշքշnւքի:

Պատգամավորն իր ելույթում խոսում էր ադրբեջանական լրատվամիջոցներում աստղ լինելու փաստի մասին՝ նշելով, որ խորհրդարանում կա կուսակցություն, որի անդամները ադրբեջանական լրատվամիջոցների աստղեր են, սակայն հիմա իրենց առաջնորդին են փորձում մեղադրել դրանում: Դրանից հետո բհկական պատգամավորները տեղից սկսել են արձագանքել:

Ալեն Սիմոնյանը, տեսնելով, որ պատգամավորները չեն հանդարտվում, ստիպված կանչել է անվտանգության աշխատակիցներին, որոնք փորձել են հանդարտեցնել իրավիճակը: Դրանից հետո նիստը շարունակվել է:

Այս մասին լրագրող, վերլուծաբան Լիզա Ճաղարյանը գրել է. «Դոդականների արածը բացահայտ խուլիգանություն է` իրենց ադրբեջանական մամուլի աստղ գևորիկի դամքաշությամբ։ Սրանց թվում է` եթե իմքայլականները պարտված են, իրենց խուժանությունները չեն նկատվելու։ Ղազերը «առյուծ» են կտրել»:

Լարված իրավիճակի մանրամասները ներկայացնող տեղանյութը կարող եք դիտել ստորև:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!