«Ովքե՞ր են մեր գերիներին բերելու, սուտի հայրենասերներ, դե՛ մի բան արեք…» Լյուսյա Հակոբյան


Երկրում ստեղծված ծայրագույն իրավիճակում առաջնահերթ է մնում գերիների ու անհետ կորածների խնդիրը, որով զբաղվում են տարբեր կառույցներ, սակայն էական արդյունք դեռևս չկա, ցավոք սրտի: Մտահոգությունը խիստ լուրջ է ու հիմնավոր, հարցը հրատապ է, և հետաքրքրում է բոլորին:

Այս հարցի շուրջ լուրջ մտահոգություններ ունի նաև աստղաբան Լյուսյա Հակոբյանը: Նա իր սոցհարթակում կարևոր հարց է բարձրացնում՝ գրելով հետևյալը. «Ովքե՞ր են մեր գերիներին բերելու, սուտի հայրենասերներ, դե՛ մի բան արեք…

Էդ վիդիոները առեք տարեք, աշխարհով շուխուր գցեք. շուխուր արեք, բողոքներ ուղղարկեք, աշխարհին ապացուցեք, որ հային չեն նսեմացնում, ո՞ւմ եք սպասում ո՞վ է մեր փոխարեն անելու: Որ ասում եմ ղզիկ եք, ղզիկ եք, ուր են տղամարդիկ, հազիվ էն լաչառ մածուն ծախող կնանիքի նման խժժժաք»:

Իսկ քիչ ավելի վաղ աստղաբանը գրել էր. «Հոգնել եմ էս անտերությունից, հոգնել եմ անհասկանալի անգործությունից, հոգնել եմ տգիտությունից, զզվեցի ստից ու անդուր կոկորդային խժոցներից… ո՞ւր են հայրենասերներն ու մեր ազգային գործիչները»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!