Դանիել Իոնիսյանն արձագանքել է իր ծննդյան օրվա շնորհավորանքներին


Լրացել է Դանիել Իոնիսյանի ծննդյան երեսուներեքամյակը: Նա բավականին ակտիվ հասարակական գործիչ է, ով երկար տարիներ ակտիվորեն ընդդիմադիր գործունեություն է ծավալել: Մասնագիտությամբ ֆիզիկ է, ինչպես նաև զբաղվում է իրավապահ համակարգի վերլուծությամբ:

Տարիներ առաջ հեռանալով քաղաքական դաշտից՝ Դ. Իոնիսյանը հիմնել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է տարբեր հանրային խնդիրների բարձրաձայնմամբ:

Դ. Իոնիսյանն արցախյան պատերազմի ամենասկզբից գտնվել է Արցախում: Նա պարբերաբար իր սոցհարթակում հրապարակումներ էր անում՝ խոսելով պահի առաջնահերթությունների, առկա հոգեբանական, սոցիալական և այլ բնույթի խնդիրներից:

Դ. Իոնիսյանը, արձագանքելով իր սոցհարթակում տեղ գտած բազմաթիվ շնորհավորական հրապարակումներին, գրել է հետևյալը. «Անչափ շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների ու ջերմ բարեմաղթանքների համար:

Հույս ունեմ, որ հաջորդ տարի ուրախ ծնունդ նշելու մթնոլորտ ու հեգեվիճակ կունենանք: Իրար փոխանցվող ջերմությունն ու փոխադարձ հոգատարությունն անհրաժեշտ են նորմալ կյանքին վերադառնալու համար: Սիրում եմ բոլորիդ»,- իր երախտիքի խոսքն ավարտել է Դ. Իոնիսյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!