«Ալիևն ամեն ինչ անում է, որ վերադարձ լինի 1987թ․-ին. այսինքն…»


Վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը, վերլուծելով արցախյան տարածաշրջանում առկա և դեռևս զարգացման մեջ գտնվող դժվարին, ողբերգական իրավիճակը, իր սոցհարթակում որոշակի մեկնաբանություններ է ներկայացրել Ալիևի վարած քաղաքականության և նրա նպատակների մասին:

Կ. Հովհաննիսյանն այդ մասին գրում է հետևյալ միտքը. «Ալիևն ամեն ինչ անում է, որ վերադարձ լինի 1987թ․-ին։ Այսինքն, ամեն ինչ փորձում է սկսել այն կետից, որտեղից որ սկսվել է Արցախյան պատերազմը։ 1987թ․-ին Չարդախլու գյուղում տեղի ունեցավ հայ — ադրբեջանական բախում, որից հետո Ադրբեջանում սկսվեց հայերի բնաջնջման գործընթացը։

Կրկնում եմ, խոսքը վերաբերվում է Արցախյան պատերազմի 80-ականների վերջերի վիճակին։ Իսկ նպատակը մեկն է, Արցախի փրկված հատվածը ամեն գնով մտցնել Ադրբեջանի կազմի մեջ։

Շուտով կլրանա մեկ ամիսը տխրահռչակ ստորագրությամբ փաստաթղթի, իսկ մենք ոչինչ չենք անում, մինչդեռ Ադրբեջանը բավականին արագ վերադասավորվում է թե դիվանագիտական դաշտում, թե ներքին կյանքում․․․»,- միտքն ավարտում է Կ. Հովհաննիսյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!