«Հայաստանի վարչապետից մեծ տղամարդկություն էր պահանջվում նման որոշում կայացնելու համար…»


Այսօր հեռավար հանդիպում է եղել ՀԱՊԿ համագործակցությամբ միավորված երկրների ղեկավարների միջև: Հանդիպման շրջանակներում ղեկավարները խոսել են տարբեր թեմաների մասին: Ն. Փաշինյանը տրամաբանական կերպով խոսել է նախորդ երկու ամսվա իրադարձությունների մասին՝ կարևորելով առաջիկայում գերիների և անհետ կորածների հարցերի լուծման խնդիրը:

Հաստատելով Հայաստանի վարչապետի խոսքերը՝ Վ. Պուտինը նշել է, որ հայ ժողովուրդն իսկապես շատ դժվարին օրեր է ապրել և խիստ ծանր վիճակում է հայտնվել, ինչի արդյունքում Հայաստանի ղեկավարությունը շատ պատասխանատու որոշում է կայացրել:

Պուտինը շեշտել է Ն. Փաշինյանի պատասխանատու պահվածքի փաստը: Դիմելով ներկա ղեկավարներին՝ Պուտինն ասել է, որ բոլորն էլ հստակ գիտակցում են, թե ինչ մեծ քայլ է արել Ն. Փաշինյանը: Նրա համարձակության համար եծ տղամարդկություն է պահանջվում:

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Պուտինը նշել է, որ իրենք պետք է հնարավոր ամեն կերպով սատարեն վարչապետին ու նրա թիմին՝ իրավիճակը հնարավորինս հաղթահարելու համար: Պուտինի ելույթի այդ հատվածը՝ կից:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!