«Գnղապետությունը երկրի ու ժողովրդի համար ծանրագույն շրջանում վերջին գալարի հորձանք է տալիս…»


Քաղաքագետ Լևոն Շիրինյանն այս ընթացքում փորձում է հնարավորինս աջակցել հանրության լայն շրջանակներին իր ուղղորդիչ հրապարակումներով, քանի որ տեսնում է, թե ինչպես է ժողովուրդը, ինչպես ինքն է ասում, հայտնվել հոգեբանական шհшբեկչnւթյան шքցшնների ներքո:

Նա չի ցանկանում, որ հանրային շրջանակներում ամրանա պարտվողի հոգեբանությունը, քանի որ կարծում է, թե դա կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել: Քաղաքագետն իր նոր հրապարակման մեջ անդրադարձել է քաղաքական նոր խմորումներին՝ դրանց տալով սեփական գնահատականն ու բնորոշումը:

Լ. Շիրինյանը գրում է հետևյալը. «Գողապետությունը երկրի ու ժողովրդի համար ծանրագույն շրջանում վերջին գալարի հորձանք է տալիս, ամեն կերպ ժողովրդի կամքը անտեսելու ճանապարհով, իր ոչինչ չարժեցող ու հնոտիության հոտ արձակող անցյալը վերադարձնելու մոլուցքով:

Մինչդեռ երկիրը կայունության կարիք ունի վերքերը շուտափույթ բուժելու և ապագայի նախագիծը ստեղծելու հույժ անհրաժեշտ տեսանկյունից: Հիշեցնում եմ. կնքվածը միայն զինադադար է»,- միտքն ավարտել է քաղաքագետը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!