«Շամշադինի պոստերում կանգնած հայ ժողովրդի պահապանները կոչ են անում 17 կուսակցություններին…»


Ինչպես հայտնի է, պատերազմական գործողությունների դադարեցումից հետո անգամ չի թուլացել մեր սահմանապահների զգոնությունը: Նրանք շարունակում են մեծ նվիրումով հսկել հայրենի եզերքի անվտանգությունն ու ապահովությունը:

Իսկ մինչ այդ, երկրի ներսում պազմակերպվում են քաղաքական գործընթացներ, որոնք այդքան էլ չեն խրախուսվում շատերի կողմից, քանզի անպատեհ և վտանգավոր են համարվում այս օրերին հատկապես: Շատերը ցուցարարների հայացքները փորձում են ուղղել դեպի սահմանային գոտի:

Այս մասին բազմանշանակ հրապարակում է արել աստղաբան Լյուսյան Հակոբյանը: Նա իր սոցհարթակում գրել է հետևյալը. «Շամշադինի պոստերում կանգնած հայ ժողովրդի պահապանները, ովքեր 50 և ավել օր է չեն իջել դիրքերից, կոչ են անում 17 կուսակցության մասնակիցներին, որ յուրաքանչյուր կուսակցություն 100 հոգանոց ջոկատով գնա իրենց փոխարինելու, որպեսզի իրենք իջնեն, գոնե, լողանան։

Սպասում ենք արձանագրանքների։ Ոնց ասում են՝ ի գործ, ի զեն»,- իր հրապարակումն ավարտել է աստղաբան Լյուսյա Հակոբյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!