«Հլը նայեք գերմանական խրամատի քարերը…» Դ. Դավթյանի ուշագրավ դիտարկումները


Դավիթ Դավթյանը գրում է. «Լրիվ ուրիշ բան էի ուզում գուգլով գտնել, պատահական նորից տեսա գերմանական խրամատների նկարները։ Լավ, ո՞նց կարա մի հանրությունը, որը արդարության մասին էս աստիճանի պղծված պատկերացումներ ունի, պետություն ունենալ, բարգավաճել ու անվտանգ լինել։ Չի կարա, ոչ մի կերպ չի կարա։

Նայեք, վերեւի երկու նկարը գերմանական խրամատներ են։ Էն էլ հարյուր տարի առաջ։ Ներքեւի ձախը հայկական խրամատն է, իսկ ներքեւի աջը՝ էդ խրամատների, զենք-զինամթերքի ու Հայաստանի պաշտպանությունից գողացված փողերով կառուցված դղյակներն են։

Հլը նայեք գերմանական խրամատի քարերը, շարածը, ակուրատնի, հավեսով, ՍԻՐՈՎ սարքած ոնց որ լինի, ոնց որ հայկական պաշտոնյայի դղյակը լինի: Ճիշտ հասկանանք։ Ես հարստությանը դեմ չեմ։ Էն կոմունիստական-սոցիալիստական «պետականացնենք, ազգայնացնենք, հարուստից վերցնենք աղքատին տանք» բանդիտիզմի մասին էլ չեմ խոսում։

Թող հարուստներ շատ լինեն։ Թող Հայաստանը ունենար 50 հատ միլիարդատեր ՀՀ քաղաքացի՝ բիզնեսմեններ, իննովատորներ, ներդրողներ, թող ունենար 50000 հատ միլիոնատեր քաղաքացի՝ գիտնականներ, սպորտսմեններ, ինժեներներ եւ այլն։

Բայց էս անբարոյականի թուլեքը պետական պաշտոնյաներ են եղել, գեներալներ ու վարչության պետեր, դատախազներ ու դատավորներ… Սրանք օրենքի տառով չէին կարող կարող բացի իրենց պետականից այլ աշխատանք ունենալ, իսկ աշխատավարձը, եթե նույնիսկ 20 տարի հավաքեին ու ձրի սնվեին՝ զիբիլանոցի մնացորդներով, էսքան գումար չէր դառնա։

Բանն էլ ասում ես, բերնիդ էին գալիս, թե բա փող չկա։ Ո՞նց չկար, եթե մենակ 30-40 միլիարդ անօրինական դոլարի Հայաստանից հանելը արդեն փաստաթղթավորված էր, իսկ էս դղյակներն էլ՝ իրեղեն, անշարժ, ակնառու ապացույց (Ի ԼՐՈՒՄՆ էն անօրինական դուրս բերված միլիարդների):

Ասում են՝ եկեք ստեղծենք հայրենիքի փրկության կոմիտե։ Է հա, ստեղծեք, բայց հայրենիքը առաջին հերթին հենց ձեզանից ա պետք «փրկել»։ Չնայած, ինչեր եմ խոսում… անիմաստ բան ա։ Պուտինը մեզ կփրկի։ Ավելի ճիշտ Պուտինը չէ, Պուտինը գնացող ա, այ օտմոռոզոկ Պատրուշեւը կփրկի։ Ի՞նչ արդարություն, ի՞նչ պետություն, ի՞նչ բան։ Մեկը չկա, ասի՝ այ հարիֆ, սելդ քշի, բոքոնդ կեր»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!