Պայծառ ժպիտով Անդրանիկի երազանքների ու սխրանքի ընդհատված ուղին. ճանաչենք մեր հերոսներին


Անդրանիկ Ապերյանը ծնունդով Վանանդից է: Նա բացառիկ համեստ ու գաղտնապահ երիտասարդ էր: Դեռևս տասը տարեկան հասակից Ռուսաստանից ապրող Անդրանիկը հայրենիք էր վերադարձել հատուկ զինծառայության անցնելու համար: Զինծառայության ընթացքում նա դրսևորել էր զինվորականին հատուկ կարգապահություն ու նվիրվածություն:

Անդրանիկն իր զինծառայությունն անց էր կացնում հայտնի Եղնիկների զորամասերից մեկում՝ լեգենդար Կ. Ջալավյանի հսկողության ներքո: Պատերազմի օրերին Անդրանիկը հրաշալի է կատարել մարտական հանձնարարությունները: Նա հաճախ է ստանձնել առաջնորդի դերը, ընկերների համար նրա խոսքը հաճախ է ուղենշային եղել:

Անդրանիկը պատերազմի ճակատագրական օրերին եղել է Շուշիի մատուցներում: Այդ մասին, սակայն, գաղտնապահ զինվորականը նույնիսկ ծնողներին չէր ասել: Նրանք այդ մասին իմացել էին պատահաբար՝ հեռուստատեսությունից:

Անդրանիկն ընդամենը տասնինը տարեկան էր: Նրա անմիջական ու պայծառ ժպիտը, որը հերոսի վերջին օրերին կարողացել էր ֆիքսել տեղում աշխատող լրագրողներից մեկի օբյեկտիվը, հերոսի կիսատ մնացած երազների լավագույն բնորոշումն էր:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!